ՀՀ պետական վերասկողական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Զարուհի Մեժլումյանը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։

«Ծառայությունը շնորհակալություն է հայտնում նրան՝ արդյունավետ աշխատանքի համար։

Տեղեկացնում ենք, որ այսուհետև ծառայության մամլո խոսնակի պարտականությունները կկատարի ՀՀ վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը։ Բոլոր հարցումները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին»,- նշված է ՊՎԾ-ի հաղորդագրության մեջ։

Զարուհի Մեջլումյանն էլ տեղեկացնելով աշխատանքից ազատման մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի իրական լրագրողներ, իրավագիտակից ու սիրող քաղաքացիներ.

Սրտի մասնագիտությամբ լինելով լրագրող՝ տարիներ շարունակ՝ սկզբում ինքնուս, ապա բուհում ձեռքբերեցի մտքի մասնագիտությունս՝ իրավագիտություն՝ մասնագիտանալով հատկապես դատական սխալների ոլորտում:

Երբ թավշյայից հետո՝ անցյալ տարվա օգոստոսին, Պետական վերահսկողական ծառայության պետ, հեղափոխական ազնվագույն քաղաքացի Դավիթ Սանասարյանից առաջարկ ստացա՝ ՊՎԾ-ում լինել լրատվության բաժնի ղեկավարի պաշտոնակատար, դեռ սովորում էի Փաստաբանական դպրոցում: Պատասխանեցի, որ մի քանի ամիս կարող եմ փորձել, քանի որ փաստաբան դառնալով՝ ինձ պատկերացնում եմ մարդկանց խախտված իրավունքների վերականգնման դաշտում: Հետևաբար, փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ կազմակերպչական հարցերը կարգավորելու նպատակով ապրիլի 11-ից գտնվել եմ արձակուրդում՝ տեղեկացնելով ղեկավարիս, որ արձակուրդից հետո աշխատանքից դուրս գալու դիմում եմ ներկայացնելու և հիմնելու եմ իմ ընկերությունը: Տեղեկացնում եմ, որ արդեն դուրս եմ եկել աշխատանքից ու հիմնել եմ «Քո պաշտպանը» անվանումով ընկերությունը, որը զբաղվելու է քրեական արդարադատության խնդիրներով, իսկ գլխավոր թիրախում դատական սխալներն են լինելու:

Ինչ վերաբերում է ՊՎԾ-ում իմ աշխատանքին, ապա ինձ համար մեծ պատիվ է եղել թեկուզ խիստ ժամանակավոր աշխատել սկզբունքային հեղափոխական ու պետական գործչի՝ Davit Sanasaryan-ի ու ՊՎԾ-ի աշխատակազմի հետ:

Հ.Գ. ՊՎԾ-ի վերակազմավորման հետևանքով այլևս լրատվության բաժին չի լինելու: Մամլո խոսնակի պարտականությունները կատարելու է ՊՎԾ ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը»: