Արսեն Թորոսյան․ «Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել»
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Այս պահին երեխան գտնվում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում։ Հենց նոր այցելեցի նրան։ Վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Շուտով կսկսվի վիրահատությունը։ Հավելյալ տեղեկատվություն տրամադրենք»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում