Ստեփանակերտի մի շարք հասարակական երթուղիներում տեսախցիկներ են տեղադրվել:

Այս մասին ասել է «Ստեփանակերտ Սերվիս» ընկերության տնօրեն Լևոն Չալյանը, նշելով՝ որ իրենց ընկերության կազմում գտնվող 28 ավտոբուսներից տեսախցիկները տեղադրվել են 12-ում: Գրում է «Արցախպրես»-ը։

«Առաջիկայում տեսախցիկներ կտեղադրվեն բոլոր երթուղիերում: Նպատակն է վերահսկողություն սահմանել ուղևորահոսքի, երթուղիների նստարաններին տեղի ունեցող պատռման աշխատանքները վերացնելու և մի շարք այլ հարցերի լուծման նպատակով»,- նշել է Լ. Չալյանը: