«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 7-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 8-ը 10:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի, Աբովյան քաղաքի, Քաղսի, Սոլակ, Բջնի, Քարաշամբ, Թեղենիք, Զորավան, Ալափարս, Կարենիս, Արզնի, Կոտայք, Նոր Գյուղ գյուղերի, Նուռնուսի և Արգելի ամառանոցների, Արամուսի Վան ամառանոցային թաղամասի, «Առողջ Սունկ», «Ռոլանդ և Սուսան», «Ասկե Գրուպ», Արզնու տոհմային թռչնաբուծարան, «Բեկոն պրոդուկտ», «Զեփելին», «Արմենիա Տոբակո կոմպանի», «Բենան», «Թամարա» ընկերությունների, «Կոտայք» գարեջրի, Աբովյանի հացի գործարանների և Աբովյանի Ռազմական ոստիկանության ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար