«Մանչեսթեր Սիթին» ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը նախապատրաստվում է ձեռք բերել «Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի տրանսֆերը:

26-ամյա Մահրեզի գործող պայմանագրի ժամկետը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:

Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը: Ըստ աղբյուրի` «քաղաքաբնակները» «աղվեսներին» 60 մլն եվրո են առաջարկել, սակայն «Լեսթերը» հասկացրել է, որ չի պատրաստվում դիտարկել առաջարկը, քանի որ «Լեսթերը» Մահրեզի տրանսֆերի դիմաց պահանջում է 90 մլն ֆունտ ստերլինգ: