Հայտնի գերմանացի դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը հանդես կգա Երևանում
Միջազգային մրցույթների դափնեկիր գերմանացի դաշնակահարուհի՝ Վալենտինա Բաբորը, մայիսի 16-ին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Նշենք, որ դեռևս 10 տարեկանից դաշնակահարուհին նվագախմբերի հետ հանդես է գալիս բազմաթիվ հայտնի հարթակներում:
Երևանում կայանալիք համերգի ընթացքում Վալենտինա Բաբորը կկատարի Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի նաև Ալեքսանդր Բորոդինի Թիվ 2-ը սիմֆոնիա։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում