Արսեն Թորոսյան․ «Ներդնում ենք դեղերի կողմնակի ազդեցության հաղորդման բջջային հավելվածը Հայաստանում»
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ներդնում ենք դեղերի կողմնակի ազդեցության հաղորդման բջջային հավելվածը Հայաստանում։ Հավելվածը տեղայնացվել է մեր համար, աշխատում է հայերեն լեզվով, ներառում է մեր երկրում գրանցված բոլոր դեղերը։
Բոլոր հաղորդումները հավաքագրվում են Դեղերի Փորձագիտական Կենտրոնում և վերլուծվում։ Անհրաժեշտության դեպքում հետևություններ կարվեն նաև դեղի գրանցման և շրջանառության հետ կապված»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում