Աշխատանքները թերի կատարելու պատճառով նախարարությունը չի վճարել «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ին
Մայիսի 6-ին համացանցում տարածվել է տեսանյութ, ըստ որի՝ Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները կատարվում են ջրափոսերի պայմաններում:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից հանրապետությունում սկսվել է ճանապարհների ընթացիկ պահպանման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանը:
«Ապրիլի 1-ից սկսած՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն աշխատանքները կատարում է մեծ թերություններով և ոչ ժամանակին: Ապրիլ ամսվա ընթացիկ պահպանման գումարը նախարարության կողմից կազմակերպությանը չի վճարվել և քննարկվում է կապալառուի հետ պայմանագրի լուծման հարցը»,- գրված է նախարարության հաղորդագրության մեջ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում