Դավթաշենի նախկին թաղապետն իր բարեկամներին տարբեր հաստիքների են հրամանագրել, բայց փաստացի նրանք աշխատանքի չեն հաճախել
ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի Ռուսլան Բաղդասարյանի աշխատակազմում, 2009-2018թ-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։
Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41.7 մլն դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով և ուղարկվել նախաքննական մարմին։ Քննությունը շարունակվում է։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում