Սննդամթերքի մակնշման տառաչափերը կդառնան ավելի հստակ և ընթեռնելի
Օրերս ուժի մեջ են մտել «Սննդամթերքը՝ դրա մակնշման մասով» տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները, որոնք ավելի վաղ ընդունվել էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։ Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում։
Փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են «դյուրընթեռնելի», «հստակ» հասկացնություններին․ սահմանվել են հատուկ տառաչափեր և մակնշման մեջ առկա տարբեր տեսակի տեղեկությունների տեղադրելու վայրեր։
Օրինակ, ապրանքի անունը, դրա քանակի, արտադրության և պահպանման ժամկետի վերաբերյալ տեղեկությունները պետք է գրվեն 2 մմ բարձրություն ունեցող տառաչափից ոչ պակաս։
Իսկ արդեն բաղադրությունը, պահպանման պայմաններն ու արտադրողի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև՝ մի շարք այլ տեղեկություններ պետք է լինեն ոչ պակաս, քան 0,8 մմ երկարությամբ տառաչափով։
Ըստ նոր փոփոխությունների՝ «դյուրընթեռնելիության» չափանիշ է համարվելու մակնշվող տեսքտի հստակությունն ու դրա հեշտ տարբերակումը, ինչը պայմանավորված է ոչ միայն սահմանված տառաչափերի կիրառմամբ, այլ նաև՝ այնպիսի ֆոնային գույների կիրառմամբ, որոնք էլ ավելի կընդգծեն տառերեն ու կհեշտացնեն մակնշման ընթերցնումը։
Բացի այդ, ապրանքի՝ արտադրողի կողմից հորինված անվանումը պետք է ներառվի հենց ապրանքատեսակի անվան մեջ կամ գրված լինի կողք կողքի։ Օրինակ, «թթվասերիկ Ընտանեկան» կամ «պլոմբիր Հիացմունք»։
Սահմանվել են մակնշման հատուկ չափանիշներ նաև տվյալ ապրանքնատեսակում չօգտագործված բաղադրատարրերի մասին։ Օրինակ՝ «առանց ԳՄՕ» կամ «առանց կոնսերվատների»։
Ինչպես հայտնում են ԵՏՀ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման բաժնից, այս փոփոխությունների ընդունման նպատակը սննդային արտադրանքի մակնշումն ավելի հասանելի, հեշտ ընթեռնելի, իսկ սպառողական փաթեթներն ավելի ինֆորմատիվ դարձնելն է․
«Միության անդամ քաղաքացիները կկարողանան կատարել գիտակցված և ճիշտ որոշում»,- նշված է ԵՏՀ կայքում։
Արտադրողները կարող են սկսել կիրառել մակնշման նոր չափանիշները, սակայն սահուն փոփոխությունների համար սահմանված է նաև անցումային փուլ․ 24 ամսվա ընթացքում թույլատրվում է վաճառել և իրացնել նախկինում ընդունված ՄՄ ՏԿ 021/2011 կանոնակարգի՝ դեռևս չփոփոխված պահանջներով մակնշված սննդամթերքը։
Սակայն արդեն 2020թ ապրիլի 28-ից է սննդամթերքի մակնշման մեջ նոր փոփոխությունների կիրառումը պարտադիր է։