Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ հերքելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի՝ այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած միտքն այն մասին, որ ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցված է․

«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի հայտարարությունը՝ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակելու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը:

Ներկայացնում ենք այս գործով դատարանի որոշումը, որը տեղադրված է նաև DataLex.am կայքում»: