Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականներն ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ Վրաստանում մասնակցում են միջազգային ուսումնամարզական հավաքին:

Մարզումների ընթացքում մրցավարական նոր կանոնների մասին սեմինար է անցկացրել օլիմպիական կարգի մրցավար Վլադիմիր Նուցուբիձեն:

Հավաքին մասնակցում են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի թիմերը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանը հայտնել է, որ ուսումնամարզական հավաքից հետո մեր ձյուդոյիստները կվերադառնան Հայաստան և կսկսեն պատրաստվել Հանրապետության առաջնությանը:

Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվեն երիտասարդական և պատանեկան հավաքականները, որոնք կմասնակցեն տարվա կարևորագույն մրցաշարերին: Հովհաննիսյանի կարծիքով թիմերի կազմերը մեծ փոփոխությունների չեն ենթարկվի: