Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գյումրիում գտնվող «Արեգակ» ներառական սրճարան։

Մարդու իրավունքների պաշտպան՝ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ և գրել․

«Արեգակ» ներառական փուռ-սրճարանում Հովհաննեսի պատրաստած սուրճն ապահովեց արդյունավետ քննարկում հաշմանդամություն և սոցիալական խնդիրներ ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Օրն ամփոփվեց քաղաքացիների ընդունելությամբ և Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ հանդիպումով»։