«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

- Ժամը 10:00-ին Վերածննդի հրապարակում կմեկնարկեն ձյուդոյի, կիոկուշին կարատեի, բոքսի, պարանի ձգման ցուցադրական ելույթները, իսկ մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում՝ շախմատի մրցումները:

- Ժամը 18:00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում: Մուտքը՝ հրավիրատոմսերով:

- Ժամը 19:00-ին մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի կունենա փողային նվագախմբի համերգը:

- Ժամը 20:00-ին «Արմատներ» կենսակենտրոնում տեղի կունենա շուշեցի նկարիչ Սամվել Թավադյանի «Հոգու թրթիռներ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ներկայացված են լինելու նկարչի նոր կտավները: Մուտքն ազատ է: