Սլովակիան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։

Համաձայնագրի վավերացումը ստորագրվել է Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի կողմից։

Այսպիսով, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, արդեն վավերացրել է ԵՄ անդամ 14 երկիր, ինչպես նաև Հայաստանը։