Նիկոլ Փաշինյան․ «Նախորդ իշխանություններն ԱԱԾ-ում որոշ նյութեր են ոչնչացրել»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 1 տարին ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է․
«2018թ-ի հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ՀՀ նախկին իշխանություններն ԱԱԾ-ում պահվող որոշ նյութեր են ոչնչացրել»։
Իր խոսքերով, ԱԱԾ-ում մի քանի ամիս է ընթանում է ծառայողական քննություն։ Հետևաբար, նա չի խոսել ոչնչացված նյութերի ծավալների ու նշանակության մասին։
«Նախկին իշխանությունները նյութեր են ոչնչացրել ԱԱԾ-ում։ Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականով դա հանցագործություն է: Իրենց սեփականությո՞ւնն էր։ Այնտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին», - շեշտել է վարչապետը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում