Սիրիական պատմամշակութային հուշարձանները ոչնչացման վտանգի տակ են․ Թուրքական օդուժի վայրագ գործողությունները
Թուրքական օդուժը հրթիռակոծել է Սիրիայի Աֆրինի շրջանում գտնվող պատմական արժեք հանդիսացող Նեբի-Հուրի ամրոցը, այս մասին գրում է քրդական ANF գործակալությունը:
Անտիկ ժամանակաշրջանին պատկանող այս կառույցը համարվում է Սիրիայի ամենահին պատմական հուշարձաններից մեկը:
Օրեր առաջ էլ Թուրքիայի զինուժը թիրախավորել էր Սիրիայի Այն-Դարայի հնագույն տաճարը, որը կառուցվել էր մ.թ.ա. 13-րդ դարում:
Ավելի վաղ նույն կառույցը պարբերական հարձակումների է ենթարկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից:
Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում