Գտնվել են քանդակագործ Արա Հարությունյանի ամենահայտնի գործերից մեկի՝ Բանվորի արձանի բեկորները։

Մելիք Կարապետյանի առաջարկով և Շենգավիթի թաղապետարանի օժանդակությամբ պարզվել են Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» արձանի մնացորդների տեղակայությունը:

Նշենք, որ այն բացվել է 1982թ-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ մետրոպոլիտենի Գործարանային կայարանի հարակից հրապարակում։ Հետագայում հրապարակը ժողովրդի շրջանում ստացել է «Բանվորի արձանի հրապարակ» անվանումը։

1997թ-ին շրջափակման տարիներին երկիրն աղքատության հասցրած չինովնիկները, փորձելով նվազեցնել իշխանությունների հանդեպ կուտակված լարվածությունն ու դժգոհությունը, այն ուղղեցին հուշարձանի դեմ: Արդյունքում, չուգունե 11-մետրանոց արձանը ապամոնտաժվեց և մասնատվեց:

Արա Հարությունյանը հանկարծակի է իմացել արձանի ապամոնտաժման և ոչնչացման մասին լուրը և չի հասցրել ոչինչ ձեռնարկել: Հետագայում այս հանգամանքը ծանր է անդրադարձել նրա առողջության վրա: