Հայաստանի պետական ջազ նվագախումբը մայիսի 24-ին, ժամը 19:00 Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17) կներկայացնի ինքնատիպ ջազ երեկո:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կհնչեն Դյուկ Էլինգտոնի, Ջորջ Գերշվինի, Սեմմի Նեստիկոյի, Քուինսի Ջոնսի, Անտոնիո Ժոբիմի, Չիկ Կորեայի և այլ կոմպոզիտորների գործեր, նաև հայ հեղինակների գործիքավորումներ և մշակումներ:

Համերգի հատուկ հյուրն է Վահագն Հայրապետյանը: