Այսօր Հաղթանակի զբոսայգի էր այցելել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա լրագրողների հետ զրույցում շնորհավորել է հայ ժողովրդին Եռատոնի առիթով։

«Այսօր կարևոր օր է։ Սա մեծ պատմությունն է մեր հայ ժողովրդի, որը մեծ ներդրում ունեցավ Հայրենական մեծ պատերազմում: Շատ հպարտ եմ, որ հայ ազգի ներկայացուցիչն եմ, որն այսքան հաղթանակներ է ունեցել»,- ասել է Երևանի քաղաքապետը՝ հավելելով, որ Արցախյան պատերազմում հաղթանակը ևս մեկ անգամ ապացույցն է նրա, որ հայ ազգն անպարտելի է: