16-ամյա Թաթուլ Խաչատրյանը սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի ռադիոէլեկտրոնիկայի սպասարկում բաժնի երկրորդ կուրսում: Դասերին զուգահեռ Մասիսի սուրբ Գևորգ եկեղեցում հոգևոր ծառայություններ է մատուցում, զբաղվում է մարմնամարզությամբ:

Ընկերների համար` ակտիվ, ուրախ և կատակասեր երիտասարդ է, լավ ընկեր, առավել աչքի է ընկնում իր տաղանդով: 16-ամյա երիտասարդը փայտի, կաշվի, կտորի և այլ տարատեսակ իրերի վրա նկարում է կրակի օգնությամբ: Արվեստի այս տեսակը կոչվում է պիրոգրաֆիա:

Պիրոգրաֆիա բառացիորեն նշանակում է նկարել կրակով: Այն դեկորատիվ-կիրառական արվեստի և գեղարվեստական գրաֆիկայի մեջ կիրառվող տեխնիկա է: Ցանկացած օրգանական նյութի (փայտ, պլաստմաս, խցան, թուղթ, ստվարաթուղթ, զգեստ, կաշի ) մակերեսի վրա կարմիր տաք ասեղով նկար է արվում: Հիմնականում փայտանյութը օգտագործվում է որպես նյութ, այդ պատճառով պիրոգրաֆիան լայնորեն հայտնի է որպես փայտի այրում: Պիրոգրաֆիայի տեխնիկայով աշխատող վարպետը կոչվում է պիրոգրաֆիստ: