Սեն գետի ջրի մակարդակը հունվարի 29-ին Փարիզում հասել էր 5,85 մետր առավելագույն նշագծին։ Իսկ վերջին օրերին սկսել է աստիճանաբար իջնել: Այդ մասին հունվարի 30-ին հայտնել է BFM հեռուստաալիքը։

Ներկայում ջրի մակարդակը Սենում իջել է մինչև 5,76 մետրի նշագիծ: Քաղաքում դեռ գործում է հեղեղումների պատճառով օդերևութաբանական տագնապի նախավերջին (նարնջագույն) մակարդակը, որը Փարիզում արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակվում է:

Օդերևութաբանների խոսքով՝ ջուրը կքաշվի շատ դանդաղ: Սպասվում է, որ հունվարի 31-ին Փարիզում կտեղան նոր անձրևներ, որոնք կարող են դանդաղեցնել գետի ջրի մակարդակի անկումը կամ նույնիսկ հանգեցնել դրա աճի:

Սենի վարարման պատճառը դարձել են շարունակական անձրևները, որոնք Փարիզի տարածաշրջանում դիտվել են հունվարի սկզբից: Հեղեղումների պատճառով Երկաթուղային ճանապարհների ազգային ընկերությունը (SNCF) մինչև փետրվարի 5-ը փակել է RER արագընթաց հասարակական տրանսպորտի մի շարք ստորգետնյա կայարաններ, այդ թվում՝ քաղաքի կենտրոնում: Արդեն մեկ շաբաթից ավելի Սենայով չեն երթևեկում գետային տրամվայները, մուտքը գետի առափնյա մասը փակ է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: