Հայկական Pinngle ստարտափը $12 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել։ Pinngle-ի մասնավոր մարկետինգի ծրագիրն ապահովել է ներդրում՝ իր ընկերության գործարկման և միջազգային ընդլայնման համար:

Նշենք, որ Հայաստանում հիմնված Pinngle-ն ավելի քան երեք միլիոն օգտատեր ունի։ Այն տալիս է անվճար հաղորդագրություններ, ձայնային և տեսազանգեր կատարելու հնարավորություն։ Այն կարող է գործել այնպիսի վայրերում, որտեղ նման տիպի ծրագրերը արգելափակված են, ինչպիսիք են ինտերնետ-ցենզուրա ունեցող երկրները:

Pinngle-ը կօգտագործի ֆինանսավորումը՝ բարելավելու իր օգտատերերի փորձը, սպասարկման կայունությունը, ինչպես նաև կավելացնի նոր առանձնահատկություններ: Գործադիր տնօրեն Գեղամ Ազատյանը նշում է.

«Ներդրումների ներկա թրենդերին հետևելով, կարելի է ասել, որ VoIP տիպի ծրագրի համար սա բավականին մեծ գումարի ներդրում է: Բայց դա ապացուցում է, որ մեր առանձնահատկությունները և արժեքները մեծ մրցակցային ներուժ ունեն»:

Pinngle-ը հայտարարում է, որ պլանավորում է «աշխատել բառացիորեն ամենուր», ցուցաբերել լավ աշխատունակութուն անգամ վատ կամ սահմանափակ ինտերնետի հասանելություն ունեցող վայրերում: Pinngle-ը ունի հնարավորություն հաղթահարել զանգի արգելափակումը՝ ինտերնետի գրաքննության տեսակը, որը հաճախ օգտագործվում է այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը և Լատինական Ամերիկան: Pinngle-ը այն եզակի messenger-ներից է, որը կարող է կայուն պահպանել զանգի որակը դանդաղ ինտերնետ կապերով, ներառյալ 2G ցանցերը:

Հավելվածը պաշտպանում է օգտատերերի տվյալները: Pinngle-ը չի վաճառում կամ պահում ոչ մի ինֆորմացիա օգտատերերի մասին, և պնդում է, որ դա երբեք չի լինի:

Pinngle-ի առանձնահատկությունները ներառում են HD վիդեոչատ և «callback» կատարելու ֆունկցիա` օֆֆլայն զանգեր կատարելու համար: Բացի անձնական չաթի հնարավորությունից, հավելվածը տալիս է հետևորդների հետ կոնտենտով կիսվելու հնարավորություն:

Pinngle Messenger-ը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում, կան հավելվածի Windows, Linux և Mac Desktop տարբերակները:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Ucom - Լայնաշերտ ինտերնետ՝ սկսած 6000 դրամից: