Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, հիշատակելով Կարսի գրավման արյունալի փաստերն ու Կարսի նահանգապետի հուշերը․

Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերից:

«Դրսում մենք գործ ունեինք տաճկաց բանակի հետ, որ նուաճելով մեր երկրի գրեթէ կէսը՝ բախում էր մեր մայրաքաղաքի դռները: Իսկ երկրի ներսում, որպես մի գերբնական անտեսանելի հրէշ՝ կանգնում էր դաւաճան ու այլասեռուած հայը, որ յենուելով իր թիկունքում դարան մտած ռուս սուինների ու թուրք խուժանի վերայ՝ սպառնում էր ոչ միայն մեր քաղաքական սահմաններին, այլ և մեր լինել կամ չը լինելուն...

.....Թիւրքաց հրամանատարը չնուաճեց Կարսի նահանգը, նա միայն օգտագործեց երկրում տիրող անմիաբանությունն ու անիշխանությունը և խուժեց մեր սահմանները անարգել և անարյիւն իր համար»: