«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանի նախագիծը: «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքն ամբողջությամբ քանդվելու է:

Նոր պլանով նախատեսվում է կառամատույցի ծածկի նորացում, վազքուղու վերանորոգման աշխատանքներ, օպտիկամանրաթելային սենսորներ կանցկացվեն ցանկապատի վրայով և կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ: Ըստ պլանի՝ ուղևորահոսքի կանխատեսվող աճի և նոր վազքուղու համար ներդրումների պահանջին համապատասխան կավելանա կառամատույցի և օդանավերի կայանատեղերի վերանայման պահանջը: Բնականաբար, հսկայական ներդրումներ են արվելու»: