ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը:

«Իրավունք չունի որևէ պաշտոնյա նման քաղաքական հայտարարություններով հանդես գալ, որը թուլացնում է մեր երկու պետությունների անվտանգության համակարգը», - ասել է Քոչարյանը:

Նա նշել է, որ այդ պահվածքը մեր հանրության վրա որոշակի բացասական ազդեցություն է թողել:

«Եվ դա ոչ միայն վտանգել է մեր անվտանգության համակարգն, այլև մեր հանրային ինքնասիրությունն է վիրավորել, չի կարելի այդպիսի բան անել», - ասել է Քոչարյանը: