Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։

Հրաչյա Աշուղյանը ծնվել է Թբիլիսիում 1938թ-ին։ 1963թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1963-1975թթ-ին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր: 1967թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 1975թ-ից հեռուստաթատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ։

Հ. Աշուղյանի բեմադրություններից են՝ Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Շեյնինի «Ծանր մեղադրանք», Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» (երեքն էլ՝ Սունդուկյանի անվան թատրոն), Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը» և այլն։