Արդեն մեկ շաբաթ է ինտենսիվ ստուգումներ են անցկացվում Հայաստանի ԴՕՍԱԱՖ–ում (Հայաստանի պաշտպանական ռազմատեխնիկական ընկերություն), որի նախագահն է Արցախի հերոս Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս): Այս մասին գրել է «Փաստ»-ը:

«Ստուգումներն իրականացնում է բանակի «սարսափ» (այսպես են բնութագրում նրան պաշտպանության նախարարությունում), ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ–գնդապետ Միքայել Հարությունյանի խումբը: Հայտնի է, որ Միքայել Հարությունյանը, իր լիազորությունների սահմանում, մշտապես անաչառ, նույնիսկ «անողոք» ստուգումներ է կատարում պաշտպանության նախարարությունում, բազմաթիվ բացահայտումներ անում (Հայկազ Բաղմանյան և այլք):

Գրեթե համոզված ենք՝ Արկադի Իվանովիչի մոտ ամեն ինչ կարգին է, սակայն չկարողացանք պարզել, թե այդ ստուգումները հերթական պլանային ստուգումնե՞ր են, թե եկել են կոնկրետ «գործով»»: