Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիային մասնակցում է նաև Սերգեյ Խառատյանը, ով նախկինում Տարոն Մարգարյանին էր աջակցում
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը լրագրողների նկատմամբ կոշտ դիմադրության կազմակերպիչներից Սերգեյ Խառատյանը մայիսի 13-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ մասնակցել է նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիային:
Խառատյանն ասել է, թե լքել է նախկին իշխող ՀՀԿ-ն, քանի որ «այս պահին գաղափարներն այլ են»:
«Աջակցում եմ Քոչարյանին, պայքարում եմ անարդարությունների դեմ», - ասել է Խառատյանը:
Հիշեցնենք, որ 2013թ-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ՝ այն ժամանակ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, ՀՀԿ-ական Սերգեյ Խառատյանի համակարգմամբ, խոչընդոտել են լրագրողների մուտքը համալսարան, բռնություն կիրառել նրանց նկատմամբ, հայհոյել: Միջադեպից հետո Մարգարյանին լրագրողներից «պաշտպանող» երիտասարդները հանրությանը հայտնի դարձան «Սաքուլիկներ» անվամբ: