Մեքսիկայի Միչոական նահանգի կոնգրեսը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ: Սա առաջին դեպքն է, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Բանաձևը ներկայացրել էր «Մորենա» քաղաքական կուսակցությունից օրենսդիր մարմնի պատգամավոր Քրիստինա Պորտիլյոն: Նա բաց նիստին էր հրավիրել ՀՀ հյուպատոս Ջեկ Սահակյանին: Քրիստինա Պորտիլյոն հայտարարել է, որ Մեքսիկան հնարավարություն ունի իրավաբանական և դիվանագիտական գնահատական տալու այս հարցին: