Այսօր հայ դիրիժոր Միքայել Թավրիզյանի ծննդյան 50-րդ տարելիցն է
Այսօր հայ դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միքայել Թավրիզյանի ծննդյան 50-րդ տարելիցն է։
ԽՍՀՄ պետական մրցանակակիր Թավրիզյանը ծնվել է 1907թ-ին Բաքվում։
1923-1926թթ-ին սովորել է Բաքվի կոնսերվատորիայում, 1932թ-ին ավարտել Լենինգրադի կոնսերվատորիայի ալտի, 1934թ-ին՝ դիրիժորական բաժինները։ 1935թ-ից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1938թ-ից՝ գլխավոր դիրիժոր, 1946թ-ից՝ գեղարվեստական ղեկավար։
Նշենք, որ Թավրիզյանը ղեկավարել է այնպիսի օպերային դրամաներ, ինչպիսիք են՝ Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին», Նիկոլայ Ռիմսկի Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա», «Իոլանտա», Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Օթելլո», Մեյերբերի «Հուգենոտներ» և այլն, իրականացրել, Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերաների առաջին բեմադրությունները։
1948թ-ին Միքայել Թավրիզյանը հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում («Ռիգոլետտո», «Իոլանտա»)։
Թավրիզյանը հանդես է եկել նաև որպես սիմֆոնիկ դիրիժոր, ԽՍՀՄ (1954-1958), ՀԽՍՀ (1947-1955) Գերագույն խորհրդի պատգամավոր։
Երևանում կա Թավրիզյանի անունով երաժշտական դպրոց, ինչպես նաև փողոց՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում: