Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չի հայտնել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Մարտի 1-ի գործով մեաղդրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվող Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ չի հայտնել:
Դատարանն այսպիսով մերժել է Քոչարյանի պաշտպանների մայիսի 13-ին ներկայացրած միջնորդությունը:
Նշենք, որ ավելի վաղ մեկնարկել էր Մարտի 1-ի գործի դատավարությունը:
Դատարանը, նախքան դատաքննության նշանակումը, պետք է անդրադառնա ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցին: Նախկինում դատարանն այս հարցին անդրադառնում էր միանձնյա, սակայն Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշման համաձայն՝ խափանման միջոցի հարցին դատարանն անդրադառնում է կողմերի մասնակցությամբ: Մասնավորապես, դատարանը պետք է քննի մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը: