«Ցմահ Քոչարյանին», «Ազատություն Քոչարյանին» կոչերով բողոքի ակցիա է իրականացվում դատարանի դիմաց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի տարածքն այսօր ավելի մարդաշատ է, քան երեկ։ Քիչ անց այստեղ կշարունակվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը: Եթե երեկ դատարանի դիմաց Քոչարյանի կողմնակիցներն էին, այսօր մեծ թիվ են կազմում Քոչարյանի ազատազրկումը պահանջողները:
«Ազատություն Քոչարյանին», «Ցմահ Քոչարյանին» կոչերը դատարանի բակում հաջորդում են միմյանց: Այս պահին դատարանի դահլիճն արդեն լեփ-լեցուն է: Ոստիկաններն ու դատական կարգադրիչները փորձում են փոքր խմբերով ներս թողնել միայն Քոչարյանի ամենամոտ հարազատներին:
Նշենք, որ երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկմանը կողմերը չեն հասել, նրա պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավորը մերժել է միջնորդությունը: