Հունվարի 29-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին և ԱՄՆ հանրային կառավարման ազգային ակադեմիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի տեղակալ Ալեքսանդր Մարգարովը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի կողմից ֆինանսավորվող և մշակման փուլում գտնվող հակակոռուպցիոն և մարդու իրավունքներին առնչվող թեմաներով դասընթացներին: