Նախազգուշացում քայլարշավներ կազմակերպող տուրիստական ընկերություններին և Գնիշիկ գյուղի բնակիչներին
Զգուշացում Գնիշիկ գյուղի և մոտակա տարածքների բնակիչներին, ինչպես նաև բոլոր տուրիստական ընկերություններին, որոնք զբաղվում են քայլարշավներով:
Գնիշիկ գյուղի Ջաֆարի ձորում բաց թողնված 3 արջերը կարող են վտանգավոր լինել տուրիստների համար։
Նախապես տեղեկացնում ենք՝ քայլարշավներ չկազմակերպել Նորավանքի շրջակայքում, քանի որ Ջաֆարի ձորը ձգվում է դեպի Նորավանք և շատ մոտ է։ Անհասկանալի է ինչպե՞ս է ստացվել, որ արջերը հայտնվել են տվյալ տարածքում, և ովքե՞ր են նման թույտվություն տվել, նախապես ի՞նչ ուսումնասիրություն է կատարվել տվյալ տարածքում, արդյո՞ք հաշվի է առնվել արջերի քանակը, կերի բազան և վերոնշյալ տարածքի՝ տուրիստական վայր լինելը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում