Ներկայացնում ենք Արցախում այսօր սպասվող իրադարձությունները․

- Ժամը 10:00-ին Ստեփանակերտի «Վալլեք Գարդեն» հյուրանոցային համալիրում կկայանա «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի հոգաբարձուների խորհրդի նիստը:

- Ժամը 11:00-ին Արցախի Ազգային վիճակագրական ծառայությունը վիճակագրական տվյալների շնորհանդես կկազմակերպի:

- Ժամը 15:00-ին «Որոշում» քաղաքացիական նախաձեռնության կողմից Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա «Հայ ավանդական ընտանիք» թեմայով կլոր սեղան` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան:

- Ժամը 15:30-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կկազմակերպվի կավագործության բաց դաս: Մուտքն ազատ է:

- Ժամը 17:00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա Ջեմմա Սամսոնյանի «Խաղաղությունից խաղաղություն» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև հունիսի 15-ը։ Մուտքն ազատ է:

Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։