Կարո Փայլանը պատրաստվում է բողոք ներկայացնել դատախազությանը հեռուստահաղորդման ընթացքում հայ երեխայի կրոնափոխության հարցով
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը պատրաստվում է թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ պաշտոնական բողոք ներկայացնել:
Այս մասին Փայլանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով օրեր առաջ թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հայկական արմատներով քրիստոնյա, 13-ամյա Արթուրի կրոնափոխության հարցին․
«Հանդիպել եմ Նիհաթ Հաթիպօղլուի կողմից շահագործված Արթուրի մոր հետ։
Նա հայտնել է, որ տվյալ հաղորդման մեջ իր զավակի ներկայությունն առանց իր թույլտվության է եղել։ Վաղը պաշտոնական բողոք պետք է ներկայացնեմ Ռադիոյի ու հեռատեսության բարձրագույն խորհրդին և դատախազությանը՝ երեխաների շահագործում իրականացրած այս հաղորդման դեմ»,- նշել է պատգամավորը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում