Վիգեն Ավետիսյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Վարչապետի որոշմամբ՝ Վիգեն Ավետիսյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։
Վիգեն Ավետիսյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ընդերքաբանահետախուզական ճյուղերի էկոնոմիկա և կառավարում» բաժինը: 2002թ-ից աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ:
Նշենք, որ 2015թ-ին մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտում:
Զինապարտ է, ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում