«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կերկարաձգի լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը:

«Bild»-ի փոխանցմամբ, գերմանացին այսպիսի որոշում է կայացրել, հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի շուրջ «զինագործները» և «Բորուսիա»-ն համաձայնության են եկել:

Օզիլի տեղափոխությամբ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Արսենալը» ուժեղ ակումբ լինելով կարողացել է պահպանել իր գերմանացի ֆուտբոլիստը, և նա որոշել է մնալ Լոնդոնում:

Ավելի վաղ «Արսենալը» պայմանագիր է կնքել նաև ՄՅՈւ-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Հաղորդվում էր, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Մխիթարյանի և Օբամեյանգի տրանսֆերների միջոցով ցանկանում է համոզել Օզիլին երկարաձգել պայմանագիրը: