ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է «ԱՄՆ Խաղաղության կորպուսի» (ԽԿ) հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը` նորանշանակ տնօրեն Սանի Լուի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` նախարարը կորևորել է ԽԿ-ի կամավորների ավելի քան 20 տարվա կատարած աշխատանքը.

«Որպես կրթության և գիտության նախարար, ինձ համար կարևոր է տարիներ շարունակ «Խաղաղության կորպուս»-ի աջակցությունը մեր աշակերտների անգլերեն լեզվի ուսուցման ու ուսուցիչների վերապատրաստման գործին, սակայն կարծում եմ շատ ավելի կարևոր է այն առաքելությունը, որ «Խաղաղության կորպուսի» գաղափարախոսության հիմքում է՝ կամավորների միջոցով հանդուրժողականության մշակույթի տարածում», - նշել է Լևոն Մկրտչյանը:

Միաժամանակ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի կրթական համակարգի առաջնահերթություններից մեկը օտար լեզուների դասավանդման որակի ամրապնդումն ու զարգացումն է: Այդ համատեքստում առավել օգտակար է այնպիսի հեղինակավոր կառույցների ներգրավվածությունը, ինչպիսին «Խաղաղության կորպուսն» Է:

Խաղաղության կուրպուսի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լուին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին՝ Հայաստանի ուսումնական հաստատություններում իրենց կամավորների գործունեության հնարավորության ապահովման համար: