ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով ծառայություն անցնելու համաձայնություն է տվել 150 քաղաքացի:

Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրանք արդեն կնքել են պայմանագրերը և մեկնել ծառայության վայր: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն էլ անդրադարձել է ընդհանուր զորակոչին:

Ավարտին է մոտենում նաև 2017 թվականի ձմեռային զորակոչը: ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ՇԱՆԹ ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի եթերում հայտնել է, որ այս պահի դրությամբ երկու տոկոսով աճել է զորակոչի թիվը. «Զինկոմի զեկուցած ցուցանիշները մենք երբևիցէ չենք ունեցել»: Փոխանցում է razm.info-ն։

Մովսես Հակոբյանի խոսքով՝ «Ես եմ» ծրագրի գործադրումը բարձրացնելու է բանակի մարտունակությունը: