Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Ատալանտային»:

Խաղի արդեն իսկ 3-րդ րոպեին «ծեր սինյորայի» հարձակվող Գոնսալո Իգուայինը արագ բացեց հաշիվը: 25-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Մարիո Գոմեսը չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը: Թուրինցիների մեկնարկային կազմ վերադարձած Ջանլուիջի Բուֆոնը հիանալի խաղաց և հետ մղեց գնդակը:

Հանդիպումն՝ չնայած տանտերերի մեծ սպասելիքների, ավարտվեց՝ 0:1 հաշվով: Պատասխան խաղը տեղի է ունենալու փետրվարի 28-ին:

«Ատալանտա»-«Յուվենտուս»՝ 0:1