Թանգարանային գիշերվա միջոցառումների շրջանակում մայիսի 18-ին Մինաս Ավետիսյանի թանգարանը ներկայանալու է մեկ նկարի ցուցադրությամբ՝ ընտանիքի հավաքածուից։ Նկարը երբևէ չի եղել ցուցադրված և ավելի երեք տասնամյակ գտնվել է Հայաստանից դուրս։

Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն, նկարչի որդի Արման Ավետիսյանը նշել է, որ փոքր չափսերի «Ջաջուռ» նկարը բերվել է Տրետյակովյան պատկերասրահից, ուր տարվել էր 30 տարի առաջ, ընտանիքի անձնական հավաքածուից է։ Նա ասել է, որ խորհրդային շրջանում նկարները, որոնք տարվում էին տարբեր թանգարաններ, հետ են բերվում, այդ նկարն էլ տարվել էր ու այդքան տարի մնացել այնտեղ։ Այ մասին գրում է Panorama.am-ը։

Նշենք, որ նկարը ցուցադրվելու է միայն մեկ օր։

Թանգարանը ներկայանում է ևս մեկ կարևոր նորությամբ` բոլորովին վերջերս բացված Մինաս Ավետիսյանի անձնական իրերի սրահով, որոնք նույնպես երբևէ չեն ցուցադրվել։ Ա. Ավետիսյանն ասել է, որ բացի ռադիոյի, մնացած անձնական իրերն առաջին անգամ են ցուցադրվելու։

«Նման սրահ չունեինք, բայց պահանջարկ կար, որոշեցինք բացել»,- հավելել է թանգարանի տնօրենը։