Ադրբեջանը հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին, ովքեր Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից բացի ունեն նաև ՀՀ քաղաքացիություն:

Լոնդոնյան ակումբի հայազգի երկրպագուները մտադիր էին ներկա գտնվել սիրած ակումբի խաղին Եվրոպայի լիգայի եզրափակչում, որն անցնելու է Բաքվի Օիմպիական ստադիոնում: Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին:

Ինչպես հայտնել է բրիտանական The Times-ը, ակումբը դիմել է ԱԳՆ և փորձում է պարզել՝ կա արդյոք հնարավորություն ստիպել Բաքվին բացառություն անել բրիտանահայ երկրպագուների համար:

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը Բաքվում անցկացնելու ՈւԵՖԱ որոշումը: Ակումբը նշել է, որ բազում բողոքներ է ստանում երկրպագուներից և խնդրում է ՈւԵՖԱ-ին պարզաբանել, թե ինչ սկզբունքով են ընտրվում ստադիոնները նման մեծ մրցումների անցկացման համար: