ԻՐԻՍ ծրագրի շրջանակներում, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիան» կազմակերպում է մասնագիտական կողմնորոշման անվճար սեմինար-քննարկում, ինչպես նաև ճանաչողական այց հաշվապահական ոլորտում աշխատանք գտնելու կամ մասնագիտանալու ցանկություն ունեցող սիրիահայերի համար:

Սեմինար քննարկումը տեղի կունենա մայիսի 23-ին, ժամը 17:15-19:00 «ԲԱՆԱԼԻ» Co-working տարածքում։ Հասցեն ք. Երևան, Բյուզանդ 1/3:

Սեմինար-քննարկումը վարելու պատրաստակամություն է հայտնել «Գարանտ Աուդիտ» ընկերության տնօրեն Նաիրի Սարգսյանը, ով ունի երկար տարիների փորձ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների ղեկավարման, ինչպես նաև հանդիսանում է «Աուդիտորների պալատի» նախագահ:
Մասնակցության համար հայտերի լրացման վերջնաժամկետն է մայիսի 22 -ը, ժամը 14:00-ն:

Նշենք, որ տեղերը սահմանափակ են, և այն անձինք ովքեր չեն լրացրել հայտը սահմանված ժամկետներում ցավոք սրտի չեն կարող մասնակցել սեմինարին: