Տեսողության խնդիրներ ունեցող զորակոչիկ Դ. Ու.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ 2018 թ. հունվարի 24-ին ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը (տարկետում է ստացել 3 տարի ժամկետով)՝ «կարճատեսություն, միօպիկ աստիգմատիզմ» ախտորոշմամբ:

2017 թ. հուլիսի 7-ին՝ ամառային զորակոչի ընթացքում, ԿԲՀ որոշմամբ զորակոչիկը նույն խնդիրների առկայությամբ ստացել էր տարկետում 5 ամսով՝ բուժում ստանալու նպատակով: Նույն տարկետումը ստացել էր նաև 2017 թ. դեկտեմբերի 21-ին՝ ձմեռային զորակոչի ժամանակ՝ այս անգամ «երկու աչքի միջին աստիճանի կարճատեսություն» ախտորոշմամբ: Սակայն զորակոչիկին տրվել էր սխալ ախտորոշում։

Կազմակերպության կողմից համապատասխան հիմնավորումներ են ներկայացվել ՀՀ Պաշտպանության նախարարությանը, որպեսզի իրականացվի վերափորձաքննություն, որի արդյունքում ստուգիչ հետազոտությամբ 2017 թ. դեկտեմբերի 21-ին 5 ամիս ժամկետով տրամադրված տարկետումը 2018 թ. հունվարի 24-ին փոխվեց՝ զորակոչիկը ճանաչվեց ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը (տրամադրվեց տարկետում 3 տարի ժամկետով)՝ «կարճատեսություն, միօպիկ աստիգմատիզմ» ախտորոշմամբ: