Երեկ ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը։

Դիմերեսին պատկերված է հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատվածը՝ (գտնվում է Երևանի պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարյան, ճարտարապետ` Լևոն Բալայան, ճարտարագետ` Սոս Մանուկյան) «SCIENTIA POTENTIA EST» (գիտությունը ուժ է) մակագրությամբ։

Իսկ դարձերեսին պատկերված է «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» քանդակը (տեղադրած է Երևանի պետական համալսարանի մուտքի մոտ, քանդակագործ` Արա Սարգսյան, ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան): Ֆոնին` ԵՊՀ շենքի ուրվագծի և գերբի պատկերներն են: