Արսեն Թորոսյան․ «Տոնոյանի հետ խոսել ենք Առողջապահության և Պաշտպանության նախարարությունների համատեղ խնդիրների մասին»
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Առողջապահության և պաշտպանության նախարարությունները բազմաթիվ համատեղ խնդիրներ ունեն լուծելու, որոնց մասին այսօր խոսեցինք նախարար Տոնոյանի հետ:
Խոսեցինք ինչպես նախազորակոչային, այնպես էլ բուն զորակոչային շրջանում զորակոչիկների բժշկական հետազոտությունների գործընթացի նոր, առավել արդյունավետ մեխանիզմների մշակման ու ներդրման անհրաժեշտության մասին:
Ավելի կսերտանա մեր նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների միջև ստեղծված օպերատիվ փոխգործակցությունը, ինչը թույլ կտա արագ և արդյունավետ կերպով լուծել զորակոչի նախապատրաստական և անցկացման փուլերում առաջացող տարատեսակ խնդիրները»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում