Երևանում արդեն մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Հանուն արդար դատարանի» ակցիան։ Նա կոչ էր արել 08։30-ից փակել Հայաստանի՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, իսկ ժամը 12։00-ին հանդես կգա ելույթով։

Երևանի մի շարք դատարանների մուտքների մոտ արդեն հավաքված են քաղաքացիներ։ Փակել են նաև Սահմանադրական դատարանի մուտքը։

Ոստիկանները պարբերաբար կոչ են անում քաղաքացիներին չփակել երթևեկելի հատվածը։