Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ մայիսի 20-ի երեկոյան տեղի կունենա հանդիպում խմբակցության և Արցախի նախագահ Բակո Սահակյանի միջև:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել:

Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ։